Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Պարտվել ես

Պարտվել ես
02.12.2025 | 13:30

Վեց ամիս է՝ ձնագունդը գլորելով փորձում ես այն մեծացնել ՀԱԵ-ի դեմ: Օգտագործում ես տակտի, սոլիդության, բարոյականության, օրենքի, իմաստնության և, վերջապես, «քո դիրքի» ու էս ժողովրդի մենթալիտետի ու հավատքի հետ խորը խզման ու անընդունելիության մեջ գտնվող վարք, բարք ու խոսույթ:

Երեք ամիս է՝ զգուշացնում եմ, որ պարտվել ես, բաց ես թողել բլից-կրիգի, հանրային ազդեցության նյարդը, որովհետև հանձն ես առել մի բան, որն ուժերիցդ ու լեգիտիմությունիցդ վեր է: Ինքդ ընկալել ես, որ Վեհափառ գահընկեց անելը գունավոր հեղափոխությանդ մեթոդնեով ռիսկային է: Չունես ռեսուրս, չունես կադրեր, չունես ժողովուրդ:

Հետո անցել ես սոցիալական ու հեգևոր ցածր պատասխանատվություն ունեցողներով «նոր հավատքդ» բրենդինգ անելուն: Բռնազավթել ես ՀԱԵ-ի Հովհաննավանքը, էնտեղ «դիրեկտոր» նշանակել մի «հոգևոր դասալիքի», հետո լքել դրան էլ, հասկանալով, որ նոր շունչ է պետք տալ, որովհետև պլանդ շնչահեղձ է լինում:

Վաղարշապատի ընտրություններում, ի զարմանս քեզ, գրանցել ես «հաղթանակ», որը գիտակցել ես, որ այդքան էլ քոնը չէ, բայց որոշել ես օգտագործել որպես քարոզչական նոր գործիք ՀԱԵ-ի դեմ, բայց դա էլ է ունեցել մեկ-երկու օրվա կյանք, որովհետև Վաղարշապատի հաղթանակի ֆիգուրանտներից որևէ մեկը չի ստորագրվել և չի ցանկացել ասոցացվել նոր քարոզչական վարժությանդ հետ, ու կրկին դա ընկալել ու հետ ես քաշվել՝ հասկանալով, որ արհեստական է:

Այդ ողջ ընթացքում քարոզչական թիմդ որևէ նոր պրոդուկտ, որևէ էական օգնություն քեզ չի կարողացել տալ, բացի չաշխատող թեզերիդ տարածումից և ծավալ տալուց և ստիպված սկսել է սպասարկել ծայրահեղ ցածր, անբարո, կենցաղային, էժան, անորակ ու չարորակ նարատիվներդ, վերջնականապես խզելով քո ու հանրության միջև մազի բարակություն ունեցող մենթալ ընդհանրությունն ու կապը, ինչը բերել է քարոզչական ֆիասկոյի: Դրա ապացույցը քո կողմից ասպատակվող եկեղեցիների շուրջ հավաքվող չորս-հինգ «պատանդառու» պաշտոնյաներն են, ՔՊ աղանդի բռնի բերման ենթարկված սոցիալական ու հոգևոր ստորոտներում հայտնված պերսոնաժները, մեկ տասնյակի չհասնող պատեհապաշտներն ու ուժայինները, որոնք իրենց թվով գերազանցում են վերը նշվածներին միասին վերցրած: Սա էլ ավարտվեց, էստեղ էլ շնչահեղձ եղար:

Այս ողջ ընթացքում մտածում ես ևս մեկ կարմիր գիծ անցնելու մասին, ևս մեկ ուժային և քրեական վարժության մասին Վեհափառի նկատմամբ, որովհետև նույնիսկ նրա եղբորն ու եղբոր որդուն ձերբակալելը չհագեցրեց ո՛չ քո մաղձը, և ո՛չ էլ նրան երերեց տեղից: Չերերեց տեղից նույնիսկ քեզ «բոմբ» թվացող գաղտնի տեսաձայնագրությունը լոգարանից»: Գիտե՞ս ինչու չաշխատեց «բոմբը», որովհետև մարդիկ տեսան, որ «լոգարանում» տեսաձայնագրող իշխանություն ունեն և ընդունեցին դա իրենց վրա:

Վերջին շաբաթում գործարկեցիր ևս մեկ ձնագունդ, խնամքով թաքնված «ականների» գործարկմամբ, ի դեմս եպիսկոպոսների, որը չէիր ուզենա անել, շատ լավ հասկանալով , որ այլևս հնարավոր չի լինի վերադառնալ վեց ամիս առաջվա «կուսակրոնության խախտման թեզին», որովհետև մարդիկ կտեսնեն, որ «կուսակրոնության խախտման» դեմ պայքարում ես «հին Բենթլիով» և ինքդ քեզ դավաճանած կլինես: Ասեմ՝ ստացվեց, դավաճանեցիր, բայց դա էլ հարց չլուծեց:

Հերթական ձնագունդը դեռ չգլորած և չմեծացած՝ ևս փշրվել է: Գիտե՞ս ինչու է փշրվել, որովհետև երկու բռնադատվող Սրբազան հայրեր՝ Բագրատն ու Միքայելը, նույնիսկ բանտից փշրում են կառուցածդ վերջին ձնագունդը: Քաղաքականապես տեսողությունդ նվազել է, որովհետև անզգուշություն ունեցար մտնել մի դաշտ, որին նրանք տիրապետում են տոտալ և անվերապահ:

Կարդա Սրբազանների նամակը:

Շատ բան կա էնտեղ ու՝ ոչ իրենց բանտից, այլ քո կառավարության սպիտակ սրահի հանդիպումից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 130

Մեկնաբանություններ